Միջադեպ Գեղարքունիքում․ 27-ամյա երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց, կասկածյալը ձերբակալվել է
SOCIETYՕգոստոսի 26-ին դանակահարություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 01։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վարդենիսի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած, արյունահոսող վերք» ախտորոշմամբ Շատվան բնակավայրի ամբուլատոր կենտրոն բուժօգնության է մոտեցրել վիճաբանության ընթացքում դանակահարված մի քաղաքացի, ով ի վիճակի չի եղել ոչինչ հայտնելու, և նրան տեղափոխել են «Մարտունի» բժշկական կենտրոն։
Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները պարզել են, որ վիրավորը Գեղարքունիքի մարզի բնակիչ 27-ամյա Էդվարդ Ա․-ն է։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



