Լեհաստանում ստեղծվել է հակաօդային պաշտպանության լրացուցիչ գունդ
POLITICSԼեհաստանը զենիթային լրացուցիչ գունդ է ձևավորել երկրի հարավում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին X հարթակում կատարած գրառմամբ տեղեկացրել է երկրի ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։
«Այսօր առավոտյան ստորագրել եմ 87-րդ զենիթային գունդը ստեղծելու որոշումը. այն տեղակայվելու է Բժեսկոյում»,- նշել է լեհ նախարարը։
Նա ընդգծել է, որ նոր գունդն ունենալու է մոտավորապես 1,000 զինվոր։
Նախարարը նաև հայտնել է, որ գունդը զինված է լինելու հակաօդային, հակահրթիռային և հակադրոնային պաշտպանության համակարգերով, սակայն դրանց տեսակը չի հստակեցրել։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



