Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
SOCIETYՏևական ժամանակ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Օհանով փողոցի 16, 18 և 20 բազմաբնակարանային շենքերի բնակիչների համար թևավոր խոսք է դարձել՝ «Էշին փալան չի գալիս, մեզ էլ թաղապետ»։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, նշված շենքերի բնակիչները, դիմելով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Սաշա Կատվալյանին և «Վեոլիա ջուր» ընկերությանը, նշել են.
«Ո՞վ է տեսել 21-րդ դարում, որը համարվում է նաև տեխնիկայի զարգացման դարաշրջան, ամիսներ շարունակ դիտահորերից ու կոյուղատարերից կեղտաջուրը դուրս գա ու մի ամբողջ բակ վերածվի գարշահոտի՝ իր վտանգավոր հետևանքներով։ Ում ասես դիմել ենք, է՛լ թաղապետարան, է՛լ «Վեոլիա ջուր», է՛լ համատիրություն։ Ասես, չասես՝ էնտեղ նստածները ասես մեր արյունը քաշեն։ Ո՞վ է տեսել՝ կոմունալ վճարումները տաս, «Վեոլիա ջրի» վարձը տաս, բայց փոխարենը դրանց փնթի ու ոչ սրտացավ աշխատանքի պատճառով նման իրավիճակ է ստեղծվել։ Չգիտենք էլ՝ ում դիմենք։ Երևի հենց միանգամից էլ դիմենք Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին։ Հակառակ դեպքում մեկ ա՝ ոչ թաղապետից խեր կա, ոչ «Վեոլիա ջրից»։
Արդեն էս աստիճան են անգրագիտություն ցուցաբերել, որ բարձր լարման էլեկտրալարերը էդ կեղտաջրերի միջով անցնում են»։
Հետևեք մեզ՝ այստեղ



