Պարսից և Օմանի ծոցերի տարածաշրջանում մի քանի առևտրային նավ ենթարկվել է hարձակման․ Մեծ Բրիտանիայի Ռազմածnվային nւժեր
INTERNATIONAL NEWSՊարսից և Օմանի ծոցերի տարածաշրջանում մի քանի առևտրային նավ ենթարկվել է հարձակման: Այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի Ռազմածովային ուժերին առընթեր Ծովային առևտրային փոխադրումների կոորդինացման կենտրոնի (UKMTO) հաղորդագրության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«UKMTO-ն ստացել է հաղորդագրություն Պարսից ծոցի հյուսիսային հատվածում և Օմանի ծոցում մի քանի առևտրային նավերի մասնակցությամբ պատահարի մասին: Ստացված տեղեկատվության համաձայն՝ նավերը ենթարկվել են կրակային ազդեցության՝ տարածաշրջանում ընթացող ռազմական ակտիվության շրջանակներում դրանք շարքից հանելու նպատակով», - տեղեկացրել են կենտրոնում:
UKMTO-ում հստակեցրել են, որ դեռևս տեղեկություն չկա այն մասին, թե արդյոք որևէ մեկը տուժել է, և արդյոք վնաս է հասցվել շրջակա միջավայրին:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



