Եգիպտոսում հեռուստահաղորդավարուհին դատապարտվել է մահվան
INTERNATIONAL NEWSԿահիրեի քրեական դատարանը եգիպտացի հեռուստահաղորդավարուհի և պրոդյուսեր Սառա Խալիֆային և ևս 11 մեղադրյալների դատապարտել է մահապատժի՝ կախաղանի միջոցով, թմրանյութերի ապօրինի շրջանառության համար, հաղորդում է «Ալ-Ահրամ» թերթը։
Նրանք մեղավոր են ճանաչվել սինթետիկ թմրանյութեր արտադրելու համար օգտագործվող նյութերի ներմուծմամբ և անօրինական շրջանառությամբ զբաղվող հանցավոր կազմակերպություն ստեղծելու մեջ։
Դատավճիռը հրապարակվել է մեղադրյալների ներկայությամբ և միաձայն կայացվել է դատավորների կազմի կողմից՝ հանրապետության Գերագույն մուֆթիի կարծիքը ստանալուց հետո։ Դատարանը նաև ինը մեղադրյալի դատապարտել է ցմահ ազատազրկման և յոթին արդարացրել։ Այս գործում ներգրավված է եղել ընդհանուր առմամբ 28 մարդ։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



