Ադրբեջանը սկսել է Սոթքի ոսկու հանքում պայթեցման աշխատանքներ
INTERNATIONAL NEWSԱդրբեջանական AzerGold ընկերությունը Սոթքի ոսկու հանքավայրում իրականացրել է առաջին հորատապայթեցման աշխատանքները։ Հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Ընկերության փոխանցմամբ՝ առաջին վերահսկվող պայթյունը իբր կատարվել է հանքավայրի շահագործման նախապատրաստական աշխատանքների շրջանակում և համարվում է արդյունահանման ակտիվ փուլին անցնելու հերթական քայլը։
2025 թվականի օգոստոսից AzerGold-ը հանքավայրում իրականացրել է երկրաբանական ուսումնասիրություններ, տեղագրական չափումներ և հորատման աշխատանքներ՝ ընդհանուր 18 հազար մետր խորությամբ։
Հետախուզության արդյունքներով ընկերությունը հանքավայրի արդյունահանման ենթակա մնացորդային պաշարները գնահատել է 1,03 մլն ունցիա ոսկի՝ JORC միջազգային ստանդարտի համաձայն։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



