Իսրայելի անվտանգության կաբինետը քննարկել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը
INTERNATIONAL NEWSԻսրայելի անվտանգության կաբինետը նիստ է անցկացրել՝ քննարկելու Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև պահպանվող լարվածության ֆոնին։
Իսրայելի պետական KAN հեռուստաալիքի տվյալներով՝ Իրանի հետ կապված իրավիճակի պատճառով երկրում պատրաստվածության մակարդակը շարունակում է բարձր մնալ։ Միևնույն ժամանակ անորոշ է՝ արդյոք ներկայիս իրավիճակը կհանգեցնի՞ Իսրայելի մասնակցությամբ Իրանի դեմ հարձակման։
Անվտանգության կաբինետի նիստը տեղի է ունեցել ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության սրման, ինչպես նաև Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ Թեհրանին ուղղված սպառնալիքներից հետո։
Նիստի ընթացքում Նեթանյահուն հայտարարել է, որ «Իրանի ռեժիմի վերջը մոտենում է», և նշել, որ դա իրենց գլխավոր խնդիրն է։
Անվտանգության կաբինետի նիստում քննարկված հարցերի մանրամասները չեն հրապարակվել։
Հետևեք մեզ՝ այստեղ



