Ադրբեջանում մայրը որդուն խեղդել է ջրհորում
SOCIETYԱդրբեջանում հրեշավոր սպանություն է տեղի ունեցել: Գյանջայում մայրը ջրհորում խեղդել է իր 9 ամսական որդուն:
Գյանջայի դատախազությունը APA-ին հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 19-ին Քյափազի շրջանում:
Մաթանաթ Հուսեյնովան (ծնվ. 1973 թ.) իր 9 ամսական որդուն` Էլմիրին նետել է իրենց տան բակում գտնվող ջրհորը: Երեխան խեղդվել է: Փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել»կանխամտածված սպանություն» հոդվածով:
Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն` 2016 թվականի սկզբից մինչ այժմ Ադրբեջանում մայրասպանության 1, հարազատների միմյանց սպանության 9, ամուսինների միմյանց սպանության 3, զավակի սպանության 2 դեպք է տեղի ունեցել:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



