ԱՄՆ-ն ցանկանում է հասանելիություն ստանալ Վենեսուելայի ոսկուն. ԶԼՄ-ներ
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ը ձգտում է հասանելիություն ստանալ ոչ միայն Վենեսուելայի նավթին, այլև օգտակար հանածոների այլ պաշարներին, այդ թվում՝ ոսկուն և կրիտիկական նշանակության հանքանյութերին. այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրները։
«Թրամփի վարչակազմը ձգտում է ավելի լայն հասանելիություն ստանալ Վենեսուելայի օգտակար հանածոների, այդ թվում՝ ոսկու նկատմամբ», – ասվում է հոդվածում։
Գործակալությունը հաղորդում է, որ Վաշինգտոնը դիտարկում է Վենեսուելայի արդյունահանող ոլորտում ԱՄՆ-ի ներգրավվածությունն ընդլայնելու տարբերակներ, այդ թվում՝ «նախագահական հնարավոր հրամանագիր, որն ուղղված կլինի ռազմավարական նշանակության հանքանյութերին»։
Բացի այդ, ԱՄՆ իշխանությունները հանդիպումներ են անցկացնում ընկերության ներկայացուցիչների հետ և քննարկում ներդրումներ կատարելու նրանց հետաքրքրությունը։
«Ունենալով նավթի հսկայական պաշարներ և ոսկու ու այլ օգտակար հանածոների՝ պոտենցիալ առումով նշանակալի հանքավայրեր՝ Վենեսուելան Թրամփի վարչակազմին հնարավորություն է ընձեռում ռեսուրսների հասանելիությունը կապել իր ազգային անվտանգության և տնտեսական օրակարգի հետ», — նշվում է հոդվածում։
Գործակալությունը հայտնում է, որ մյուս կողմից Վենեսուելայի օգտակար հանածոների հիմնական մասը գտնվում է դժվարհասանելի վայրերում և մնում է թերի ուսումնասիրված, կամ էլ առկա տվյալները հնացած են։
ԱՄՆ-ն և Վենեսուելան նախկինում հայտարարել էին պատմական համաձայնագրի մասին, որը ճանապարհ է հարթում հարավամերիկյան այդ երկիր ներդրումների ներհոսքի և նավթի արդյունահանման ծավալների ավելացման համար։



