Գերմանիայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել
POLITICSԳերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունում ՀՀ դեսպանության Հյուպատոսական բաժինը հայտարարություն է տարածել․
«Հարգելի քաղաքացիներ,
Տեղեկացնում ենք, որ մեծ պահանջարկով պայմանավորված՝ ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության Հյուպատոսական բաժինը նախատեսել է մինչև հոկտեմբերի 29-ը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն։
Հարցումն անհրաժեշտ է ուղարկել [email protected] ժամանակավոր էլ․ հասցեին,
Նամակում հակիրճ ներկայացրեք հրատապության պատճառը,
Նամակին անհրաժեշտ է կցել դիմող քաղաքացու (ում համար որ ներկայացվելու է անձնագրավորման դիմումը) անձը հաստատող որևէ փաստաթուղթ կամ ծննդյան վկայական,
Նամակում նշեք հեռախոսահամար հետադարձ կապի համար։
Մենք կապ կհաստատենք Ձեզ հետ և կառաջարկենք հանդիպման օր և ժամ։
Հարգանքով՝
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության Հյուպատոսական բաժին»։
1
It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the...
2
“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Yout...
3
“Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”
4
Hayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in Katowice
5
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield



