Ստաֆան դե Միստուրան դատապարտել Է ահաբեկչական գործողությունները Դամասկոսում եւ Հոմսում
INTERNATIONAL NEWSՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի խնդրով հատուկ պատվիրակ Ստաֆան դե Միստուրան վճռականորեն դատապարտել Է ահաբեկչական գործողությունները, որոնք փետրվարի 21-ին «Իսլամական պետություն» խմբավորման կողմից իրականացվել են Դամասկոսում եւ Հոմսում: Այդ մասին, ասված Է դե Միստուրայի ժնեւյան գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:
«Միավորված ազգերի կազմակերպության հատուկ պատվիրակ Ստաֆան դե Միստուրան վճռականորեն դատապարտում Է մի շարք ավտոմոբիլների պայթեցումները եւ մահապարտների գրոհները, որոնք տեղի են ունեցել Դամասկոս եւ Հոմս քաղաքներում, ինչի հետեւանքով զոհվել ու վիրավորվել են 100-ից ավելի մարդիկ, ներառյալ երեխաներ: Այդ ահաբեկչական գործողությունների համար պատասխանատվությունն ստանձնել Է ԴԱԻՇ-ը»,-նշվում Է հաղորդագրության մեջ:
Նախօրյակին Դամասկոսում եւ Հոմսում կատարված ահաբեկչական հարձակումների կապակցությամբ Ռուսաստանի ԱԳ նախարարությունում հայտարարել են, որ ծայրահեղականների վայրագ հանցագործությունները խաղաղ բնակչությանն ահաբեկելու, ի շահ բոլոր սիրիացիների սիրիական ճգնաժամի երկարատեւ քաղաքական կարգավորման հասնելու փորձերի, բռնությունները եւ արյունահեղությունը դադարեցնելու ջանքերի ձախողման նպատակ են հետապնդում:
«Մոսկվայում ամենայն վճռականությամբ դատապարտում են ահաբեկիչների անմարդկային հարձակումները: Անկեղծ ցավակցություն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին, շուտափույթ ապաքինում մաղթում տուժածներին»,-նշել են Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունում:
«Նման նողկալի հանցավոր գործողությունները պահանջում են միջազգային հանրակցության պատշաճ սկզբունքային հակազդումը»,-համոզված են ՌԴ ԱԳ նախարարությունում:
Տարածաշրջանային դիտորդները համակարծիք են, որ Հոմսում եւ Դամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների նպատակը Սիրիայում հրադադարի հասնելու ջանքերի ձախողումն Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



