Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Լույս է տեսել «Allusion» բենդի առաջին ձայնասկավառակը. Սրբուհի Սարգսյանն՝ ապագա ծրագրերի մասին

LIFE

Life.panorama.am-ը գրում է.

Երգչուհի Սրբուհի Սարգսյանը «Allusion» բենդի հետ համատեղ մեծ անակնկալ ունի. շատ շուտով նրանց երկրպագուները հնարավարություն կունենան ձեռք բերել «Allusion» բենդի առաջին ձայնասկավառակը, ուր տեղ են գտել յոթ քավեր գործեր.

«Վերջապես լույս է տեսել մեր առաջին ձայնասկավառակը, որը բաղկացած է յոթ երգերից: Ձայնասկավառակն արդեն կա, բայց շնորհանդես դեռեւս տեղի չի ունեցել, քանի որ մեծաքանակ տարբերակով պատրաստ չէ: Իհարկե, դա էլ չի ուշանա. առաջիկայում կկազմակերպենք շնորհանդես, որից հետո ցանկացողները կկարողանան ձեռք բերել մեր առաջին ձայներիզը: Նկատեմ, որ սա բավականին ծավալուն աշխատանք էր, քանի որ բոլոր գործիքները կենդանի ձայնագրել ենք, համաշխարհային հայտնի երգերին տվել ենք մեր ձեռագիրն, ինչը կարծում եմ, հավանության կարժանանա: Ի դեպ, մեր ձայնասկավառակի պահանջը կարծես թե դրսում էլ կա, ուստի նոր այն հասանելի կլինի նաեւ Հայաստանից դուրս,- Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց Սրբուհի Սարգսյանն ու ավելացրեց,- մեզ տարբեր ակումբներում լսած հանդիսատեսը իսկապես պահանջում էր ձայնասկավառակ թողարկել, նրանք հաճախ մոտենում էին մեզ ու ասում, որ ուզում են մեզ լսել նաեւ իրենց մեքենայի մեջ, տանը: Շատ երկրպագուներ ունենք նաեւ արտերկրից, ովքեր Հայաստան այցելելով ու մեզ լսելով, ուզում էին մեր ձայնասկավառակը տանել իրենց հետ: Ուրախ ենք, որ ունենք մեզ սիրողների փոքրիկ բանակ եւ հույս ունենք, որ այն գնալով իր սահմանները կընդլայնի: Ի դեպ, երբ մեր խումբը նոր-նոր էր կազմավորվում, բոլորիս մի երազանք էր համախմբում՝ մեր միջոցով ներկայացնել որակյալ երաժշտություն եւ տարածում ունենալ, իսկ ձայնասկավառակը կօգնի մեր երազանքի ճանապարհով ավելի վստահ քայլել»:

«Allusion» բենդի ծրագրերը ձայնասկավառակով չեն սահմանափակվել. Սրբուհին տեղեկացրեց, որ պլանավորում են յուրահատուկ համերգ կազմակերպել. «Գարնան վերջին կամ ամռան սկզբին ծրագրում ենք յուրահատուկ համերգ կազմակերպել, որի նմանը Հայաստանում դեռեւս չի եղել: Այս օրը կլինի հետաքրքիր շոու, բայց մանրամասներ չեմ ուզում հայտնել: Արդեն սկսում ենք երգերի ընտրությունը ու այլ մանրամասների հետ կապված աշխատանքները: Այն լինելու է ակումբային շատ հետաքրքիր համերգ. Շատ ոգեւորված եմ սպասում, մինչեւ չանեմ այն, չեմ հանգստանա: Ճիշտ է՝ դա դժվար փորձություն կլինի, բայց հուսամ կհաջողենք»,- պատմեց Սրբուհի Սարգսյանը:

Սրբուհու խոսքերով՝ բենդը չի մոռանա նաեւ տեսահոլովակի մասին. «Ձայնասկավառակից եւ համերգից հետո հաջորդ քայլը հենց տեսահոլովակն է, որի մասին մտածում ենք: Ձայնասկավառակում տեղ գտած յոթ երգերից մեզ համար լավագույնը պետք է ընտրենք, որի հիման վրա կնկարահանվի գուցե ոչ այնքան ծախստար տեսահոլովակ, բայց կլինի տեսանյութ, որիպեսզի մեր երկրպագուները մեզնից վիդեո տարբերակ եւս ունենան, քանի որ այն, ինչ այս պահին մեզ հետ կապված կա համացանցում, ամբողջն անորակ տեսանյութեր են: Իրականում մենք իսկապես շատ զբաղված ենք, բայց գիտակցում ենք, որ մեր զբաղվածությանն զուգահեռ պետք է չմոռանանք նաեւ այն ամենի մասին, ինչն ուղղակի անհրաժեշտ է, իսկ այս պարագայում մեր կատարմամբ տեսանյութ կամ տեսահոլովակ ունենալն իսկապես անհրաժեշտություն է»,- նկատեց երգչուհին:

Խումբը հիմնականում ներկայացնում է քավեր տարբերակներ, բայց Սրբուհին նշեց, որ այս պահին աշխատում են նաեւ սեփական երգեր ունենալու ուղղությամբ.

«Քավեր գործերը շատ եմ սիրում, բայց մնայուն են սեփական երգերը, այդ իսկ պատճառով հիմա շատ եմ աշխատում այդ ուղղությամբ: Ինչքան էլ քավեր երգերին տալիս ենք մեր ձեռագիրը, միեւնույն է, գալիս է մի պահ, որ ուզում ես քո երգերով սիրվես, քոնը ստեղծես: Եթե կար մի ժամանակ, որ մարդիկ էին ուզում իմ երգերով ինձ լսեն, իսկ ես գոհանում էի քավեր կատարումներով, ապա հիմա իմ մեջ էլ հասունացել է սեփական գործեր ստեղծելու ու դրանցով ճանաչվելու ցանկությունը. Ամեն ինչ կատարվում է ճիշտ ժամանակին ու դրա համար շնորհակալ եմ Աստծուն»,- պատմեց երգչուհին:

Ի դեպ, հետաքրքրվելով, թե սեփական երգեր ստեղծելիս Սրբուհին ո՞ր հեղինակների հետ է համագործակցում, երգչուհին նկատեց.

«Ինչպես ասում են՝ ամեն մեկն իր նմանին է գտնում: Իմ պարագայում էլ նույն կերպ է՝ աշխատում եմ Լազարոյի եւ Արթուր Ալեքի հետ, որոնց հետ նույն երաժշտական ճաշակն ունենք: Իրար կես բառից ենք հասկանում, դրա համար միասին ստեղծագործելը շատ արագ է ստացվում: Կարելի է ասել՝ արդեն գտել եմ այն մարդկանց, որոնց հետ խմբից դուրս շատ հաճելի է աշխատել. Հուսամ նրանց հետ համագործակցության արդյունքում կծնվեն նոր ու սիրելի երգեր»:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in Armenia