Իրանի արտաքին առևտրային կապերը և այլ պետությունների կողմից ցուցաբերվող աջակցության տարբեր ձևերը չեն փոխում nւժերի հարաբերակցությունը Վաշինգտոնի և Թեհրանի միջև. Ռուբիո
INTERNATIONAL NEWSԱմերիկայի Միացյալ Նահանգները գտնում են, որ Իրանի արտաքին առևտրային կապերը և այլ պետությունների կողմից ցուցաբերվող աջակցության տարբեր ձևերը չեն փոխում ուժերի հարաբերակցությունը Վաշինգտոնի և Թեհրանի միջև։ Այս մասին Էկվադոր կատարած այցի ընթացքում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Մենք չենք կարծում, թե որևէ մեկն Իրանին տրամադրում է մի բան, որը փոխում է ընթացիկ իրադարձությունների դինամիկան կամ պարամետրերը», - Ռուբիոյի խոսքերն է մեջբերում Associated Press գործակալությունը։
Պետքարտուղարը հավելել է, որ ԱՄՆ-ը կշարունակի զբաղվել Իրանի «տնտեսական խեղդմամբ» և նրա արտաքին առևտրային ու ֆինանսական կապերի սահմանափակմամբ։
1
“Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”
2
Hayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in Katowice
3
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
4
Ucom Supports Coca-Cola Fest 2026
5
Harutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership
and Adopted th...



