ՌԴ-ն մոտ 200 հազար օտարերկրացու մուտք է սահմանափակել օրենքները խախտելու պատճառով
INTERNATIONAL NEWSՌուսաստանի իշխանությունները մոտ 200 հազար օտարերկրացու մուտք են սահմանափակել օրենքները խախտելու պատճառով։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտնել է ՌԴ Ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ, օտարերկրյա քաղաքացիների քաղաքացիության և գրանցման հարցերով ծառայության ղեկավար Անդրեյ Կիկոտը։
«Ամեն տարի մեր երկիր մոտ 9 մլն օտարերկրյա քաղաքացի է ժամանում՝ տարբեր նպատակներով։ Ներկայումս մեզ մոտ 6,5-ից մինչև 6 մլն մարդ է գտնվում», – ասել է նա։
Նա հավելել է, որ Ռուսաստանում գտնվող միգրանտների ընտանիքների գործազուրկ անդամների թիվը կրճատվել է 20%-ով։
Կիկոտի խոսքով՝ աճում է նաև Ռուսաստանում օրինական գտնվող աշխատանքային միգրանտների թիվը։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
4
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



