Ուկրաինայի նախագահը ժամանել է Կանադա
INTERNATIONAL NEWSՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Կանադա, որտեղ հանդիպելու է վարչապետ Մարկ Քարնիի հետ:
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Զելենսկին հայտարարել է, որ քննարկումների առանցքում են լինելու աջակցությունը Ուկրաինայի հակաօդային պաշտպանությանը և ձմռանը նախապատրաստմանը:
Ուկրաինայի նախագահն ասել է նաև, որ ծրագրված են «կարևոր հանդիպումներ և համաձայնություններ»:
Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ Ռուսաստանը ձգտելու է «կոտրել» Ուկրաինային՝ ուժեղացնելով հարվածները նրա ենթակառուցվածքներին ձմռանը: Կիևը դաշնակիցներին կոչ է անում հնարավորինս շատ հակաօդային պաշտպանության համակարգեր մատակարարել իրեն, հատկապես՝ բալիստիկ հրթիռների դեմ պայքարելու կարողությամբ:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



