Ես որևէ բան չունեմ Ծառուկյանի դեմ, բայց չեմ ցանկանում տեսնել, թե ինչպես է նա հաղթում․ Գեյջի
SPORTԽառը մարտարվեստների (MMA) թեթև քաշային կարգում UFC գործող չեմպիոն, 37-ամյա ամերիկացի Ջասթին Գեյջին խոսել է Արման Ծառուկյանի և բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիի առաջիկա մենամարտի մասին։
«Ես երկրպագում եմ Ռուֆիին, բայց նա դեռ չի մենամարտել առաջատար եռյակից որևէ մեկի հետ։ Ռուֆին ունի որակներ, բայց Ծառուկյանը կլինի նրա համար առաջին իրական ստուգարքը։ Արմանը թեթև քաշային կարգում ուժեղագույններից մեկն է։
Նրանք տարբեր ոճեր ունեն, այդ պատճառով չեմ կարող կանխատեսել, թե ինչ ընթացք կլինի։ Ամենայն հավանականությամբ, Ծառուկյանը Ռուֆիին կտեղափոխի պարտեր։ Հույս ունեմ, որ Ծառուկյանը ուժեղ հարված կստանա դեմքին։
Ես որևէ բան չունեմ Ծառուկյանի դեմ, բայց չեմ ցանկանում տեսնել, թե ինչպես է նա հաղթում»,- ասել է Գեյջին։
Արման Ծառուկյանի և Մաուրիսիո Ռուֆիի մենամարտը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին՝ Լոս Անջելեսում անցկացվելիք UFC 331 մրցաշարում։



