ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով
INTERNATIONAL NEWSԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար, և ՌԴ-ն շնորհակալ է նման պատրաստակամության համար։ Այս մասին «Առաջին ալիքին» տված մեկնաբանությունում հայտնել է ռուսաստանցի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Ինչ վերաբերում է Ուկրաինայի շուրջ բանակցությունների հնարավոր շարունակմանը, ապա էմիրաթական կողմը բազմիցս խոսել է նման հանդիպումներ ընդունելու իր պատրաստակամության մասին, մենք շնորհակալ ենք նման պատրաստակամության համար»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը։
«Երբ անմիջականորեն մոտենանք դրան, այն ժամանակ ավելի առարկայական կխոսենք»,- հավելել է Պեսկովը։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
4
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



