Նոր Հաճընում «Kia Forte»-ն բախվել է շատրվանների ջրավազանի բազալտե եզրաքարին, անցել ջրավազանի վրայով և բախվել շտապօգնության ավտոմեքենային ու 2 «BMW»-ներին․ կան վիրավnրներ
SOCIETYԵրեկ՝ սեպտեմբերի 10-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Նոր Հաճըն քաղաքի շատրվանների հրապարակում Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Դերենիկ Մ․-ն իր վարած «Kia Forte» մակնիշի ավտոմեքենայով բախվել է շատրվանների ջրավազանի բազալտե եզրաքարին, անցել ջրավազանի վրայով և, հայտնվելով մյուս կողմում, բախվել կայանված շտապօգնության և 2 «BMW» մակնիշի ավտոմեքենաներին։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով վարորդը և ուղևորը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ (խմած) վիճակում։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



