Առանց վարորդական իրավունքի տարեց կինը հետիոտնային անցումի վրա վրшերթի է ենթարկել երեխային, երեխայի կյանքը փրկել չի հաջողվել
SOCIETY63-ամյա կինն իր վարած «Nissan Qashqai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնային անցումով ճանապարհը հատող երկու երեխայի։ Վթարի հետևանքով 5-ամյա տղան մահացել է, իսկ 11-ամյա աղջիկը հոսպիտալացվել է։ Այս մասին սեպտեմբերի 11-ին հայտնել է ՌԴ պետավտոտեսչությունը։
Ողբերգական դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 10-ի երեկոյան՝ Գորկու փողոցում։ 63-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել չկարգավորվող հետիոտնային անցումով ճանապարհը հատող երեխաներին։
Իրավապահները պարզել են, որ կինը մեքենան վարել է անվավեր վարորդական վկայականով։ Բացի այդ, նա նախկինում բազմիցս վարչական պատասխանատվության է ենթարկվել արագությունը գերազանցելու համար։
Ներկայում քննարկվում է քրեական գործ հարուցելու հարցը։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



