Ուկրաինայի համար ԵՄ հաջորդ տրանշը կկազմի 4,7 միլիարդ եվրո․ Եվրոպական հանձնաժողով
POLITICSՈւկրաինայի ռազմական կարիքների համար հաստատված գումարներից եվրոպական հաջորդ տրանշի չափը կկազմի 4,7 միլիարդ եվրո։ Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Բալաշ Ույվարին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Սպասում ենք, որ պաշտպանական նպատակներով հաջորդ տրանշի չափը կկազմի 4,7 միլիարդ եվրո։ Դա տեղի կունենա առաջիկա շաբաթներին»,- նշել է նա։
Նրա խոսքով՝ 2026 թվականի համար Ուկրաինային ռազմական կարիքների համար հաստատվել էր 28,3 միլիարդ եվրոյի հատկացում, որից փաստացի արդեն փոխանցվել է 8,4 միլիարդ եվրոն։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



