Էնդրյու Գարֆիլդը և այլ աստղեր քիչ է մնացել ավիավթարի զոհ դառնան
PHOTOԼոս Անջելեսից Նյու Յորք թռչող Delta Airlines ավիաընկերության ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Ալբուկերկեում՝ խցիկում այրվածի հոտի պատճառով: Այս մասին հաղորդում է TMZ-ը՝ հղում անելով Դաշնային ավիացիոն վարչությանը։
Boeing 767-ում եղել են հայտնի դերասաններ Էնդրյու Գարֆիլդը, Օուեն Թիլը և Նիք Ռոբինսոնը, ինչպես նաև «Սիրո կղզի» մրցույթի մասնակից Դիլան Վրոնան և երգիչ Մարկ Ամբորը։
Delta Airlines-ը հայտնել է, որ ուղղության շեղման պատճառը «ծխի հոտն» է եղել։ Ինքնաթիռը անվտանգ վայրէջք է կատարել Ալբուկերկեի միջազգային նավահանգստում։
Ընկերությունը ներողություն է խնդրել ուղևորներից և խոստացել արագ կազմակերպել նրանց թռիչքը դեպի Նյու Յորք։ Ուղևորներից կամ անձնակազմի անդամներից ոչ ոք չի տուժել։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



