«Առանց սիրելու չեմ կարող սեռական հարաբերություն ունենալ որևէ տղամարդու հետ․․․». Ջուսը իր նախկին նշանածի հետ չստացված հարաբերությունների մասին
LIFEՍկանդալային երգչուհի, ով իր անվան շուրջ ստեղծում է միայն սկանդալներ ու ասեկոսեներ: Նա այն երգչուհիներից է, ով երբեք ուշադրություն չի դարձնում հասարակական կարծիքին:Նա այն երգչուհիներից է, ով տարիներ հետո գտավ իր սիրուն, նշանվեց ու այնուհետև բաժանվեց իր սիրելիից: Համարելով իրեն ուժեղ մարդ, այս երգչուհին չի վախենում ոչնչից ու ոչ մեկից։
Ինչպես գիտենք երգչուհին իր ընտրյալին գտել էր համացանցի միջոցով: Հանդիպելով նրա հետ ընդհամենը մեկ անգամ, կատարում է բավական լուրջ ու կյանքում շատ կարևոր որոշում։ Նա նշանադրվում է Ռիչարդ անունով ֆրանսիահայ գործարարի հետ»։
«Չեմ կարող ասել, որ ես նրան չէի սիրում, ոչ դա այդպես չէ․ սիրում էի, ինձ շատ էր դուր գալիս նրա վերաբերմունքը։ Ես մեկ րոպե անգամ չեմ կարող կասկածել, որ նա ինձ սիրել է, նա նույնիսկ հիմա էլ է ինձ գրում, սակայն եթե ես խզում եմ որևէ հարաբերություն, ապա վերջ»։
Երգչուհին իր համար կարևր է համարում իր կյանքում հայտնված ցանկացած մարդու դերը։
«Իմ կյանքում հայտնված ցանկացած մարդ, իր տեսակով անկրկնելի է ու անփոխարինելի և կապ չունի թե այդ մեկը կմնա իմ կյանքում, թե ոչ»։
Միշտ ուշադրության կենտրոնում հայտնված երգչուհին, երբեք չի վախենում անկեղծանալ բոլորի առաջ։
«Երբեք չեմ կարող սեռական հարաբերություն ունենալ, առանց սիրո։ Եթե ես չսիրեմ մարդուն որևէ կապ չեմ կարող նրա հետ ունենալ։ Մեկ հայացքից անգամ հասկանում եմ տղամարդու միտքը, թե ինչ է նա ինձնից ցանկանում»։
Պատրաստեց Past.am-ը։