Իրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցը
INTERNATIONAL NEWSԱկնկալվում է, որ երկուշաբթի Օմանում կայանալիք՝ Իրանի և տարածաշրջանի երկրների մասնակցությամբ հանդիպման ընթացքում կքննարկվեն Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակը և տարածաշրջանային այլ հարցեր։ Այս մասին Reuters-ին հայտնել է Իրանի բարձրաստիճան պաշտոնյան։
Նրա խոսքով, ստորագրված համաձայնագրի հասնելու հավանականությունը ցածր է։
Իրանցի պաշտոնյան նշել է, որ հանդիպումը կայացել է Օմանի նախաձեռնությամբ։
Նա նաև հայտնել է, որ Իրանը շարունակում է ձգտել այնպիսի համաձայնագրի, որը թույլ կտա Թեհրանին վճարներ գանձել այդ ջրային ուղուց օգտվող նավերից։ Օմանն իր հերթին դեմ է այդ առաջարկին։
Հարկ է նշել, որ Իրանն ու Օմանն արդեն մի քանի ամիս է՝ բանակցություններ են վարում Հորմուզի նեղուցով նավագնացության կարգավորման շուրջ։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



