Մեկնարկում է շախմատի համաշխարհային Օլիմպիադան․ ովքեր են մասնակցում Հայաստանից
SPORTՈւզբեկստանի Սամարղանդ քաղաքում մեկնարկում է և մինչև սեպտեմբերի 28-ը կընթանա շախմատի համաշխարհային Օլիմպիադան, որտեղ Հայաստանը ներկայացված է թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց մրցաշարերում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տղամարդկանց 46-րդ համաշխարհային Օլիմպիադայում Հայաստանի հավաքականում կլինեն՝ Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Գաբրիել Սարգսյանն ու Մանուէլ Պետրոսյանը։ Իսկ կանանց ընտրանու կազմում են՝ Մարիամ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Սուսաննա Գաբոյանը և Անահիտ Մկրտչյանը։ Անահիտ Մկրտչյանն առաջին անգամ կմասնակցի համաշխարհային Օլիմպիադային:
Շախմատի համաշխարհային Օլիմպիադան բաղկացած է 11 մրցափուլից: Այն անցկացվում է շվեյցարական մրցակարգով: Օլիմպիադայի գործող չեմպիոնը Հնդկաստանի ընտրանին է: Հիշեցնենք, որ նախորդ տարի ՖԻԴԵ-ն հարյուրամյակի լավագույն թիմ էր ճանաչել Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմին, որը 3 անգամ դարձել է Համաշխարհային Օլիմպիադայի չեմպիոն:



