ՆԱՏՕ-ի կործանիչներն անօդաչու թռչող սարք են խփել Լիտվայի երկնքում
INTERNATIONAL NEWSԲալթյան օդային պարեկային առաքելությանը մասնակցող ՆԱՏՕ-ի կործանիչները երեքշաբթի առավոտյան անօդաչու թռչող սարք են խոցել Լիտվայի կենտրոնական Կայսիադորիսի շրջանում, հաղորդել են լիտվական լրատվամիջոցները՝ հղում անելով Ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնին։
«Անօդաչու թռչող սարքը մտել է Լիտվա ենթադրաբար Բելառուսի տարածքից և ուղղվել դեպի երկրի արևմտյան մասը։ Այն խոցվել է Շյաուլյայի ավիաբազայում տեղակայված Eurofighter-ի իտալացի օդաչուների կողմից», - ասվում է հայտարարության մեջ։
Ակտիվացվել է «Skydas» պլանը, որը սովորաբար իրականացվում է միջադեպերի վայրերում, որտեղ պայթյունի վտանգ կա։ «Կա մեծ հավանականություն, որ անօդաչու թռչող սարքը պայթուցիկ նյութեր է տեղափոխել», - նշված է հայտարարության մեջ։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



