Yerevan, 08.November.2026,
00
:
00
BREAKING

Արագ աճ, որակյալ զարգացում․ Ֆասթ Բանկի առաջիկա զարգացման 4 ուղենիշերը

SOCIETY

Բանկային ոլորտը շարունակում է արագ փոխվել՝ ձևավորելով նոր կանոններ և սպասումներ։ Թվայնացումը, մրցակցության աճը և հաճախորդների վարքագծի փոփոխությունն ստիպում են ֆինանսական կառույցներին վերանայել իրենց մոտեցումները և կառուցել ավելի ճկուն ու երկարաժամկետ ռազմավարություններ։ Այս համատեքստում Ֆասթ Բանկը հանդես է գալիս որպես ակտիվ և դինամիկ խաղացող՝ կենտրոնանալով ոչ միայն աճի, այլ նաև արժեք ստեղծող լուծումների վրա։ Այսօր զրուցելու ենք Բանկի զարգացման տնօրեն Արմինե Տեր-Հովսեփյանի հետ։

-Տիկի՛ն Տեր-Հովսեփյան, ինչպիսի՞ զարգացման փուլում է այսօր գտնվում Ֆասթ Բանկը, և որո՞նք են ձեր հիմնական ռազմավարական ուղղությունները։

-Առաջին հերթին կուզենայի նշել, որ Ֆասթ Բանկում մենք ռազմավարությունը կառուցում ենք հիմնարար և արժեք ստեղծող գաղափարների վրա։ Այսօր Ֆասթ Բանկը գտնվում է զարգացման կարևոր փուլերից մեկում և մեր առաջադեմ աճի, մասշտաբավորման քաղաքականության ռազմավարությանը զուգահեռ մեզ համար այս փուլում էական կարևորություն ունի զարգացման որակական հեռանկարը։ Ուստի, մեր մոտակա տարիների ռազմավարության հիմքում առկա են 4 այդպես կոչված հենասյուներ, ուղենիշեր, որոնց վրա կառուցվում է ամբողջ ռազմավարությունը։ Առաջին հերթին, ինչպես արդեն նշեցի, դա մասշտաբավորման և արագ աճի քաղաքականությունն է՝ նոր շուկաների, նոր սեգմենտների ներգրավումը։ Երկրորդ կարևորագույն կետերից մեկը հաճախորդի ամբողջական, լավագույն կենսափորձի ապահովումն է, սպասարկման որակի գերազանցությունը։ Հաջորդիվ, ընդհանուր արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումները թ՛ե բիզնես արդյունավետության, թե՛ գործառնական արդյունավետության։ 

Եվ վերջինը, ոչ պակաս կարևոր, դա կորպորատիվ կառավարման, կորպորատիվ մշակույթի  և ընդհանուր առմամբ որակի նոր նշաձողի ապահովումն է։  Եվ ինձ համար շատ կարևոր է այն փաստը, որ նշված բոլոր գաղափարները ծառայում են ամեն օր հաճախորդի ևս մեկ քայլ ավելի բարեկեցիկ և լավ ծառայություններ մատուցելու նպատակին։ 

- Ի՞նչ սկզբունքներով է Ֆասթ Բանկը ձևավորում հաճախորդների սպասարկման մշակույթը։ 

-Մեզ համար սպասարկման որակը միայն չափանիշ չէ, այլ ըստ էության աշխատանքային մշակույթ։ Մենք հավատում ենք, որ հաճախորդի կենսափորձը, այն փորձառությունը, որը վերջինս ստանում է Բանկի հետ շփվելիս, այն տպավորությունը, այն էմոցիան․․․ դրանք են հենց հիմնական մրցակցային առավելություններն այսօր, քանզի պրոդուկտներով և ծառայություններով այժմ մրցելը բավարար չէ։ Եվ հավատացնում ենք և հավատում ենք այն մտքին, որ հենց այդ էմոցիան, տպավորությունը, որը կստեղծի հաճախորդը  մեզ հետ առնչվելիս ցանկացած ուղիով թե՛ մասնաճյուղերում, թե՛ հեռահար պրոցեսներում առնչվելիս տարբեր գործիքակազմերի հետ, դա է, որ կստիպի իրեն հետագայում նորից և նորից վերադառնալ մեզ մոտ։

-Ինչպե՞ս է Ֆասթ Բանկի զարգացման ռազմավարությունն արտացոլվում մարքեթինգային մոտեցումների և բրենդի զարգացման մեջ։

-Մենք ձգտում ենք չլինել միջինացած լավը, այլ՝ լինել լավագույնը և տարբերվել, երբեմն լինել համարձակ, տարբերվող։ Եվ ամենակարևոր սկզբունքներից է մեր մարքեթինգային ռազմավարության` լինել մարդկանց մոտ, մարդկանց համար  հասկանալի և պարզ։ 

Մեր բրենդի տարբերակիչ սկզբունքն է նաև կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը։ Մենք հավատում ենք, որ հասարակության կյանքը, հասարակության բարօրության ամրապնդումն ու զարգացումը նպաստում են նաև բրենդի ճիշտ և ավելի դրական ընկալմանը, ուստի մեծ քանակով նախաձեռնություններ ունենք այդ ուղղությամբ, ինչպես օրինակ  կրթական, սպորտի և մշակութային ոլորտներում։ Անհրաժեշտ է նշել, որ անցյալ տարի 600 միլիոն դրամի նախաձեռնություններ են իրականացվել հենց այս ուղղությամբ։  

-Տիկի՛ն Տեր-Հովսեփյան, ինչպե՞ս է Ֆասթ Բանկում գաղափարը վերածվում  իրական նախագծի և ինչպե՞ս եք ապահովում դրանց արդյունավետ իրագործումը։

-Այսօր շատերիս մոտ շատ կառույցներում են ծնվում մտքեր, գաղափարներ, որոնք պակաս կարևոր չեն և կարող են դառնալ մեծ փոփոխությունների աղբյուրներ։ Բայց այդ մտքերից ոչ բոլորն են հաջողության հասնում  հենց այն հանգամանքից ելնելով, որ իրագործման բարդ ճանապարհին կորում է հիմնական գաղափարը  և արդյունքն իր վերջնական ավարտին չի հասնում։ Շատ կարևոր է բացի ունենալուց  համապատասխան ներուժը, տեխնիկական հնարավորությունները և կադրային ռեսուրսը, համակարգը, կառույցը գործի փոխընկալման պայմաններում։ Այսինքն՝ օրինակ IT գործընկերներն ավելի լավ ընկալեն և հասկանան ինչ է ուզում բիզնեսը, և հակառակը՝ բիզնես գործընկերները կարողանան պատկերացնել, թե տվյալ նախագծի և ցանկության ներքո ինչ աշխատանք, ինչ տեխնիկական  լուծումներ են պահանջվում։ Եվ հավատացնում եմ այդ ընկալման, այդ սիներգիայի արդյունքում նախագծերն իհարկե հասնում են հաջողության։

Եվ ամփոփելով, կարծում եմ, որ ցանկացած նախագիծ՝ փոքր, թե մեգանախագիծ կառույցի համար սկսելիս պետք է հստակ հիմնական հարցերի պատասխաններն ունենալ՝ ինչ ենք անում, ինչի համար ենք դա անում, ինչպես ենք դա անում և երբ ենք ունենալու արդյունքը։ 

-Ինչպիսի՞ն է այսօր ամենամեծ մարտահրավերը զարգացման տեսանկյունից։

-Այսօր ժամանակին համընթաց քայլելը բավարար չէ, ցավոք, և պետք է ժամանակից, համապատասխան տենդենցներից առաջ լինել։ Բոլորն արագ են, կա մրցակցություն ակտիվ, մասնավորապես բանկային համակարգում, և հետևաբար արագությունը մտքի և նախագծի իրականացման այն հիմնական մարտահրավերն է, որը բերում է հաջողության։ Մյուս մարտահրավերը, որը ես կուզենայի առանձնացնել, վերջին ժամանակներում բավական կարևոր է, դա ավելի գլոբալ է, ընդհանրական է, դա ապատեղեկատվությունն է, քանի որ ինֆորմացիայի աղբյուրները բազմազան են, ինֆորմացիայի տեսակներն ու ճշմարտությունը բազում է, և երբեմն թե՛ ընկերության ներսում, թե՛ գլոբալ շատ կարևոր է հասկանալ ընդհանուր ընկալում կա՞ որոշ հարցի շուրջ, թե՞ կան տարբեր ընկալումներ։

-Ձեր կարծիքով՝ ի՞նչն է ձևավորում արդյունավետ առաջնորդին, և արդյո՞ք սեռն այստեղ որևէ կապ ունի։

-Առհասարակ, կարծում եմ՝ առաջնորդությունը, ըստ էության սեռով չի որոշվում, այլ որոշվում է գիտելիքներով, ունակություններով և ամենակարևորն այն արդյունքով, ինչ տվյալ աշխատակիցը, տվյալ ղեկավարը կարողանում է տալ ընկերությանը։ Սակայն, միևնույն ժամանակ, լինելով կին, ով ունի երկու փոքրիկ մանկահասակ երեխաներ, շատ լավ պատկերացնում և հասկանում եմ, թե երբեմն ինչքան բարդ է լինում համատեղել առօրյա հոգսերը և աշխատանքում գերազանցությունը, և արդյունքում իմ անձնական փորձից ելնելով, կարող եմ ասել, որ կանայք շատ հաճախ, կամ գրեթե միշտ կարողանում են զարգացնել մի ունակություն, մի հմտություն, որի արդյունքում կարողանում են միաժամանակ մի քանի ուղղությամբ  աշխատել, մտածել, որն այս դեպքում կարող եմ ասել, որ կանանց տալիս է առավելություն։ Եվ անպայման կուզեմ նշել, որ շատ կարևոր է նաև այս հարցում այն կառույցը, այն մշակույթը, որտեղ աշխատակիցն աշխատում է, և հավատացնում եմ, որ Ֆասթ Բանկն այն միջավայրն ունի զարգանալու․․․ այստեղ կարևորում են գիտելիքը և տրված արդյունքը։ 

Ֆասթ Բանկը շարունակաբար ընդլայնում է իր ծառայությունների շրջանակը՝ առաջարկելով 24/7 արագ, հարմարավետ և անվտանգ ֆինանսական լուծումներ Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Ucom Service Center in Artashat Reopens at a New Address Ucom and Republican Union of Employers of Armenia Sign Cooperation MemorandumCreate your Visa Digital from Unibank for purchases and transfers Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess PlayersUcom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development IDBank has issued perpetual coupon bonds for the first timeIDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a Reality