ԵՄ-ն 6 ամսով երկարացնում է Իրանի հանդեպ պատժամիջոցների կասեցումը
INTERNATIONAL NEWSՀաշվի առնելով Վիեննայում Իրանի եւ «Վեցյակի» միջեւ ձեռք բերված համաձայնագիրը, Եվրոպական միությունը որոշում է կայացրել մինչեւ 2016թ-ի հունվարի 14-ը երկարաձգել Իրանի նկատմամբ պատժամիջոցների կասեցումը:
Բրյուսելից շեշտել են, որ դա թույլ կտա ԵՄ-ին, ձեռնարկել անհրաժեշտ քայլեր եւ պատրաստել նոր համատեÕ ² միջոցառումների իրականացման ծրագիր:
Վիեննայում «Վեցյակի» եւ Իրանի միջեւ քննարկումն արդյունավետ ավարտ է ունեցել: Շուրջ 2 տարվա քննարկումներից հետո Իրանն ու Արեւմուտքը կարողացել են Իրանի միջուկային ծրագրի առնչությամբ գալ համաձայնության: Այն աշխարհի առաջնորդները որակել են որպես պատմական, հույս ունենալով, որ Իրանի եւ Արեւմուտքի միջեւ մի քանի տասնամյակ տեւող լարվածությունը կթուլանա եւ այն կդառնա նոր համագործակցությունների սկիզբ:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



