Տղամարդը փորձել է սպանել լացող 2-ամյա որդուն
SOCIETYՌուսաստանի Ալթայի երկրամասում իրավապահները ձերբակալել են 28-ամյա տղամարդու, որին կասկածում են երկուամյա որդուն սպանելու փորձի մեջ։ Այս մասին հայտնել է ՌԴ քննչական կոմիտեի տարածաշրջանային վարչությունը։
Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին՝ Ռուբցովսկ քաղաքում։ Քննչական մարմնի տվյալներով՝ տղամարդը, դժգոհ լինելով երեխայի լացից, ուժգին նետել է նրան հատակին, ապա մի քանի անգամ ոտքերով հարվածել գլխին։
Ծանր վնասվածքներով երեխային տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա կոմայի մեջ է ընկել։
Դեպքի առթիվ տղամարդու նկատմամբ քրեական գործ է հարուցվել անչափահասի սպանության փորձի հատկանիշներով։ Այժմ քննարկվում է նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու հարցը։
Ինչպես տեղեկանում է Past.am-ը, դեպքի հանգամանքները շարունակում են քննվել։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



