Լոս Անջելեսում ուղղաթիռի կործանման վայրում հայտնվել է տեղի բնակչուհի Ալյոնա Սևանեսյանը
INTERNATIONAL NEWSԼոս Անջելեսի հյուսիս-արևմուտքում գտնվող Չաթսվորթ շրջանում լրագրողների ուղղաթիռի կործանման նոր մանրամասներ են հայտնի դարձել։
Los Angeles Times-ի հաղորդմամբ՝ ուղղաթիռը երեքշաբթի երեկոյան ընկել է մեկ այլ մահաբեր վթարի վայրից ընդամենը մի քանի թաղամաս հեռու՝ ամենագնացի և Metro ավտոբուսի բախման տեղանքում։
Դեպքի վայրում առաջիններից մեկը եղել է տեղի բնակչուհի Ալյոնա Սևանեսյանը։ Նա ամուսնու հետ գնում էր խանութ, երբ տեսել է ծխի սյունը և ամուսնու հետ որոշել է մոտենալ դեպքի վայրին։
«Մենք մոտեցանք այնտեղ՝ շենքի հետևի կողմը։ Այնտեղ մի տղամարդ կար, որին դիպել էր ուղղաթիռը», – պատմել է Սևանեսյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ-ում լուրեր հեռարձակելու համար նախատեսված ուղղաթիռ է վթարի ենթարկվել, որի հետևանքով զոհվել է երեք մարդ։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



