Հուսիները հայտարարում են սաուդյան F-15 կործանիչի խոցման մասին
INTERNATIONAL NEWSԵմենի «Անսար Ալլահ» շարժումը (հուսիներ) հայտնել է Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերի F-15 կործանիչի խոցման մասին։
Այս մասին X սոցիալական հարթակում հրապարակված հայտարարության մեջ նշել է հուսիների ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարեան։
Սարեայի խոսքով՝ սաուդյան «F-15»-ը խոցվել է Մարիբ նահանգի երկնքում տեղական արտադրության «երկիր-օդ» դասի հրթիռով։
Հուսիների ռազմական ներկայացուցիչը հայտնել է նաև, որ F-15 և Typhoon տիպի այլ կործանիչներ, որոնք մտել էին տարածք խոցված ինքնաթիռի բեկորները որոնելու նպատակով, նույնպես թիրախավորվել են տեղական արտադրության հրթիռներով և ստիպված են եղել հեռանալ տարածքից։
Սարեան տեղեկացրել է, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում սաուդյան F-15 և Typhoon ինքնաթիռներն ավելի քան 450 ավիահարված են հասցրել Թաիզ, Լահջ, Ալ-Ջաուֆ, Հաջջա, Մարիբ, Սաադա և Ալ-Բայդա նահանգներին։
Նա հավելել է, որ Եմենի օդային տարածքը փակ կլինի ցանկացած խախտման կամ հարձակման համար։



