ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության շուրջ երկխոսություն չկա. Ռյաբկով
INTERNATIONAL NEWSՌուսաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական կայունության շուրջ երկխոսություն չկա, դրա վերսկսումը կախված է նրանից, թե արդյոք Վաշինգտոնում կգիտակցեն ՌԴ-ի հետ հարաբերությունները բարելավելու անհրաժեշտությունը, հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Մեր երկխոսությանը ԱՄՆ-ի հետ հնարավոր չէ վնասել, որովհետև այն չկա։ Իսկ այդ երկխոսության հեռանկարները կախված չեն նմանատիպ հայտարարություններից, այլ մեծ հաշվով այն բանից, թե արդյոք Վաշինգտոնում վերջապես կհասնի այն գիտակցումը, որ հրամայական է իրականում բարելավել հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ»,- «Россия сегодня» մեդիախմբի կազմակերպած ճեպազրույցում հայտարարել է Ռյաբկովը։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



