Ճապոնիան ոչ բարեկամական դիրքորոշում է զբաղեցնում Ռուսաստանի նկատմամբ, և դժվար թե հնարավոր լինի հույս դնել զիջումների վրա. Պեսկով
POLITICSՃապոնիան ոչ բարեկամական դիրքորոշում է զբաղեցնում Ռուսաստանի նկատմամբ, և դժվար թե հնարավոր լինի հույս դնել զիջումների վրա։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Կուրիլյան կղզիներ իրենց քաղաքացիների առանց վիզայի այցելությունների ռեժիմը վերադարձնելու ճապոնական իշխանությունների ցանկությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Սա ավելի շուտ հարց է Արտաքին գործերի նախարարությանը: Իրավիճակն, իրականում, ակնհայտ է։ Ճապոնիան ծայրաստիճան ոչ բարեկամական դիրքորոշում է զբաղեցնում մեր երկրի նկատմամբ, Ճապոնիան միացել է բոլոր պատժամիջոցներին, ըստ էության, այն մտնում է ոչ բարեկամական երկրների ցանկի մեջ, ուստի առայժմ հույս դնել ինչ-որ, այսպես ասենք, փոխադարձ զիջումների վրա, դժվար թե ստացվի»,- հավելել է նա։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



