Yerevan, 04.July.2026,
00
:
00
BREAKING


Անկողնային ռեժիմ. սեռական կյանքը ոչ միայն հաճելի է, այլև օգտակար

LIFE

cosmo.am-ը գրում է.

Սեռական կյանքը մեզ ոչ միայն պարգևում է հաճելի պահեր, այլև օգտակար է առողջությանը: Ահա մի շարք խնդիրներ, որոնք կարելի է լուծել սեքսի միջոցով: Եվ սա դեռ ամենը չէ:

Ամրապնդել առողջությունը

Հաբեր կուլ տալու ու նորանոր հիվանդություններ հայտնաբերելու փոխարեն, անցիր պրոֆիլակտիկ միջոցառումներին` սիրո անմիջական պրոցեսին: Գիտնականների վերջին հետազոտությունների համաձայն` սեքսն օգնում է կանխել մի շարք լուրջ հիվանդությունների զարգացումը:

Պարբերական սեռական հարաբերությունները կանխարգելում են սրտամկանի ինֆարկտը: Սեռական ակտի ժամանակ սրտամկանը մարզվում է և բարելավվում է արյան բաղադրությունը, քանի որ գրգռվածության պահին մեծանում է էրիտրոցիտների քանակը. ահա թե ինչով է բացատրվում այտերի կարմրությունը:

Ուժեղ գլխացավը նույնպես սիրելիի հետ միասին անկողնում հայտնվելու առիթ է: Ուսումնասիրությունները վկայում են, որ կես ժամանոց սեքսն օրգանիզմի վրա նույն կերպ է ազդում, ինչպես անալգինի երկու հաբը. դա տեղի է ունենում ուրախության հորմոն էնդորֆինի շնորհիվ, որը սկսում է արագ կերպով արտադրվել օրգանիզմում մտերմության ժամանակ և արգելափակում ցանկացած ցավի օջախ: Էնդորֆինի հետ մեկտեղ ազդում է էստրոգենը` վերացնելով տհաճ նախադաշտանային ցավելը փորի ներքևի հատվածում:

Առողջ սեռական ախորժակը դրական ազդեցություն ունի նաև սովորական ախորժակի վրա: Սեքսն օգնում է կարգավորել ածխաջրային փոխանակումը, քանի որ այդ ժամանակ գեղձերը սինթեզում են երկու անգամ ավելի շատ ինսուլին: Դա իհարկե չի նշանակում, որ ակտիվ սեռական կյանքի պայմաններում կարելի է սնվել բացառապես կոնֆետներով ու թխվածքաբլիթներով, սակայն բուռն գիշերվանից հետո` առավոտյան նախաճաշը կրուասանով կարող ես վայելել առանց խղճի խայթի:

Ի վերջո, սեքսը պաշտպանում է գրիպից և մրսածությունից: Շաբաթական գոնե երկու անգամ սեքսով զբաղվելու դեպքում` վնասակար վիրուսների մուտքը դեպի օրգանիզմ արգելափակող իմունոգլոբուլին A-ի քանակն ավելանում է մոտ 30 %-ով: Իհարկե, անգամ ամենակրքոտ շոյանքները չեն կարող փոխարինել պատվաստումը, սակայն միավորվելով համբույրների հետ, որոնց ժամանակ զուգընկերները փոխանակվում են առնվազն 40 000 նոր օգտակար բակտերիաներով, դրանք էապես մեծացնում են գրիպի վարակից զերծ մնալու շանսերը:

Լիարժեք հանգստանալ

Հրաժարվում ես սիրո գիշերից, որովհետև ստիպված ես առավոտյան վաղ արթնանալ և ուզում ես կարգին հանգստանալ պատասխանատու հանդիպումից առա՞ջ. շա՜տ իզուր: Սեքսն ազդում է օրգանիզմի վրա ցանկացած քնաբերից էլ լավ, անգամ եթե դրան հաջորդող րոպեների ընթացքում թվում է, թե քունդ փախել է: Իրականում, նյարդային վերջավորությունների միջոցով ուղեղն արդեն ստացել է հանգստի հրահանգը, քանի որ դու ֆիզիոլոգիական մակարդակի վրա լիցքաթափում ես ստացել: Իսկ քո թվացյալ գրգռվածությունը պարզապես երջանիկ պահերի հետ կապված ուրախության ալիքն է: Այնպես որ, ոչ մի բանի մասին մի մտահոգվիր, պառկիր հարմար, և ...

Կապվածություն ստեղծել

Ժամանակի հետ կրքերը թուլանում են: Դա փաստ է. բոլոր դիրքերը փորձարկված են, դուք կարող եք գտնել միմյանց էրոգենային զոնաները փակ աչքերով: Սակայն բաժանման և նոր տպավորություններ փնտրելու պատճառը ոչ թե սեռական հարաբերությունների երկարատևությունն է, այլ ոչ հաճախակի սեքսը:

Շարունակական սեռական կյանքով ապրող զույգերի մոտ, անկախ համատեղ կյանքի երկարությունից, միմյանց նկատմամբ կապվածությունը ձևավորվում է հորմոնային մակարդակի վրա: Այդ կապվածության համար, ինչպես վկայում են Կալիֆոռնիայի համալսարանի հետազոտությունները, պատասխանատու է օքսիտոցին հորմոնը: Այնպես որ, եթե քո ծանոթներից որպես բաժանման պատճառ լսում ես` «սեռական կյանքը սովորություն էր դարձել», ապա այդ բառերի տակ պետք է հասկանալ` «սեքսի պակաս»:

Ձգել մարմինը

Չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, որը ստանում ես զուգընկերոջդ հետ նոր դիրքերում հմտանալիս, օգնում է ազատվել ավելորդ կիլոգրամներից: Ապացուցված է, որ հանդարտ սեքսի մեկ րոպեի ընթացքում օրգանիզմում վառվում է մոտ 4 կկալ, իսկ կրքոտ սեքսի ժամանակ` մինչև 8 Կկալ: Այսպիսով, մոտ կես ժամանոց ակտիվ «մարզումների» ընթացքում դու կարող ես կորցնել ամբողջ 240 կկալ. դա մոտավորապես մեկ տուփ չիպս է կամ շոկոլադե տորթի մեծ կտոր: Ի դեպ, ավելորդ քաշը շատ հաճախ բերում է սրտանոթային հիվանդությունների առաջացման: Ուստի, սեքսի ընթացքում նիհարելը ևս մի ներդրում է քո առողջության ամրապնդման գործում:

Մարզել սիրտը

Շոյանքների ժամանակ սիրտը երբեմն այնքան արագ է բաբախում, որ թվում է, թե չի դիմանա ու դուրս կթռչի կրծքավանդակից: Իրականում, այդ ծանրաբեռնվածությունը համանման է մարզումների ժամանակ ստացած ֆիզիկական ծանրաբեռնվածությանը: Սեքսի ժամանակ զարկերակն արագանում է միջինում մինչև 100 հարված վայրկյանում, երբեմն` մինչև 180 հարված, և դա միայն քո օգտին է. մարզվում է սրտամկանը, ուստի մեծանում են նրա դիմացկությունը, կենսական ուժն ու կյանքիդ տևողությունը:

Բարձրացնել տրամադրությունը

Ինչպես պարզել է Քուինսլենդի ուղեղի ինստիտուտի պրոֆեսոր Թոնի Բարլեթը, սեքսի ժամանակ արտադրվող պրոլակտին հորմոնն ազդակներ է ուղարկում ուղեղ` հենց հաճույքի կենտրոն, և քո տրամադրությունն ինքնաբերաբար լավանում է և մնում բարձր` անկախ օրգազմ ապրելու փաստից: Ստաբիլ սեռական կյանքն օգնում է պահպանել հորմոնային բալանսը, և քիչ թե շատ միանման լավ տրամադրությունը: Եթե անգամ առկա լինեն տրամադրության պոռթկումներ, ապա` միայն դրական: Լիցքաթափվելուց հետո դու թեթևություն ես զգում մարմնով մեկ. այսպիսի «ֆիթնեսի» շնորհիվ ընկնում ես երանության գիրկը և չես ուզում փչացնել այդ ամենը բացասական հույզերով:

Ի դեպ, եթե նկատել ես, սիրային շոյանքներից հետո հաճախ պատրաստ ես փոքրիկ խենթություններ գործել, օրինակ` լիաձայն երգել, թեև մինչ այդ ամաչում էիր, կամ թխել հրաշք տորթ տատիկի բաղադրատոմսով, որն անմիջապես հիշում ես` չնայած մեծ հուզվածությանը: Սեքսը բարելավում է հիշողությունը: Գերագույն հաճույքի պահին օրգանիզմում մեծանում է ադրենալինի և կորտիզոլի քանակը, որոնք խթանում են գորշ մասսայի աշխատանքը: Այսպիսի եզրակացության է եկել Համբուրգի բժշկական համալսարանի հետազոտող Վերներ Հաբերմելը:

Ծաղկել վարդի պես

Բոտոքսից ավելի լավ միմիկական կնճիռների դեմ պայքարում է միայն սեքսը: Օրգազմի ժամանակ ձվարաններում տեղի է ունենում էստրոգենի արագացված սինթեզ, ինչը նպաստում է բջիջների վերականգնմանը և խթանում մաշկի երիտասարդությունն ապահովող կոլլագեն սպիտակուցի արտադրությունը: Հորմոնների ազդեցության տակ բացվում և մաքրվում են մաշկի ծակոտիները` ազատելով կոսմետոլոգին այդքան հաճախ այցելելու անհրաժեշտությունից:

Ի դեպ, սեքսի նախաբանը` համբույրների տեսքով, նույնպես դրական է ազդում քո արտաքինի վրա. երբ դու շուրթերով ու լեզվով ձգվում ես դեպի զուգընկերդ, ակտիվ աշխատում են մոտ 34 դեմքի մկաններ. այդպիսի մարզանքը պահում է մաշկը տոնուսի մեջ:

EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026