Առինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործեն
SOCIETYՀ-61, /Մ-4/ (Վերին Պտղնի)-Մասիսի տրանսպորտային հանգույց (Երևանի շրջանց) և /Հ-61/-Գետարգել-Բալահովիտ-/Հ-1/ ավտոճանապարհների հատման խաչմերուկում (Առինջ-Գետարգել խաչմերուկ) կատարվել են լուսացուցային օբյեկտի տեղադրման և անվտանգ երթևեկության կազմակերպման աշխատանքներ։ Այս մասին տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտից:
Սեպտեմբերի 18-ի ժամը 00:01-ից նշված հատվածում լուսացույցները կսկսեն գործել։
Վարորդներին հորդորում ենք լինել ուշադիր։
Նշենք, որ մինչև լուսացույցի հիմնական ռեժիմը միացնելը, անվտանգության նկատառումներից ելնելով, որոշ ժամանակ ապահովվել է լուսացույցի դեղին թարթման ռեժիմը, որը վարորդներին նախազգուշացնում էր լուսացույցի առաջիկա գործարկման մասին։
Խաչմերուկը կահավորվել է նաև համապատասխան ճանապարհային նշաններով։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



