Շվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվել
INTERNATIONAL NEWSՇվեյցարիայի Վալե կանտոնի Ֆլուխալփ քաղաքի շրջանում թեթև շարժիչային Cirrus SR22T ինքնաթիռ է կործանվել՝ բախվելով լեռան լանջին։ Ինքնաթիռում գտնվող երեք անձինք զոհվել են, հայտնել է տեղի ոստիկանության բաժանմունքը։
Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ թեթև շարժիչային ինքնաթիռը թռիչք է կատարել Լուգանոյից։ «Քիչ անց, դեռևս չպարզված պատճառներով, ինքնաթիռը Լոյկերաբադի մոտ՝ Ֆլուխալփի շրջանում, բախվել է լեռան հյուսիսային լանջին։ Հետագայում այդ տարածքում ծխի հետքեր են հայտնաբերվել»,- ասվում է հաղորդագրությունում։
Նշվում է, որ այժմ պարզվում են զոհերի ինքնությունը, ինչպես նաև հետաքննություն է իրականացվում ավիավթարի պատճառները պարզելու ուղղությամբ։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



