Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
SOCIETY«Հրապարակ»-ի տեղեկություններով` ամիսներ առաջ Էրեբունի վարչական շրջանի բնակարաններից մեկում զարհուրելի դեպք է տեղի ունեցել։ Հայրը սեռական կարիքները բավարարելու նպատակով բռնաբարել է անչափահաս աղջկան։
Տեղի ունեցածի հետ կապված մեղադրանք է առաջադրվել, ենթադրյալ բռնարարին կալանավորելու որոշում է կայացվել։ Քրեական գործը քննվել է Քննչական կոմիտեում:
Դեպքի վերաբերյալ մեզ ՔԿ-ից փոխանցել են. «Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 1 անձի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (սեքսուալ բնույթի բռնի գործողությունները): Վերջինս կալանավորվել է: Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



