«Հարի Փոթեր»-ի նոր սերիալի դերասանական կազմը համալրվել է ևս երեք դերասանով
LIFEHBO-ն շարունակում է համալրել «Հարի Փոթեր» նոր սերիալի դերասանական կազմը։ Այս անգամ հայտնի են դարձել Արթուր Ուիզլիի, Լացող Միրթլի և Քոլին Քրիվիի դերակատարները։ Այս մասին գրում է rbc.ru-ն։
Արթուր Ուիզլիի կերպարը կմարմնավորի բրիտանացի դերասան Ռեյֆ Սփոլը, որը հայտնի է «Կարճ ասած» և «Ոչ առաջին փորձից» նախագծերից։ Հետաքրքիր է, որ Ռեյֆ Սփոլը դերասան Թիմոթի Սփոլի որդին է։ Վերջինս «Հարի Փոթերի» օրիգինալ ֆիլմաշարում մարմնավորել է Փիթեր Փեթիգրյուին։

Լացող Միրթլի դերը բաժին է հասել Մոլլի Հյուիթ-Ռիչարդսին, որը նկարահանվել է «Լռության կոդը» և «Կատաստրոֆա» սերիալներում։ Դերասանուհու ընտրությունն արդեն քննարկվում է երկրպագուների շրջանում, այդ թվում՝ նրա արտաքին տեսքի վերաբերյալ մեկնաբանություններով։

Քոլին Քրիվիին նոր սերիալում կմարմնավորի Ջասփեր Էմբրոզը, որը նկարահանվել է «Բրիջիթ Ջոնս. Խելագարված տղայի համար» և «Հետաքննությունն անցկացնում են գառնուկները» ֆիլմերում։

HBO-ի նոր «Հարի Փոթեր» սերիալը հիմնված է Ջ. Ք. Ռոուլինգի գրքերի վրա և նախատեսված է պատմությունը նոր դերասանական կազմով էկրանավորելու համար։



