Օդերևութաբանության համաշխարհային կազմակերպությունը ներկայացրել է ջրային անվտանգությանը սպառնացող վտանգները
INTERNATIONAL NEWS2025 թվականը աշխարհի գետերի համար դարձել է վերջին 35 տարվա ընթացքում ամենաչորային տարիներից մեկը: Ըստ Օդերևութաբանության համաշխարհային կազմակերպության՝ աշխարհի գետային ավազանների 36 տոկոսում արձանագրվել է ջրի՝ նորմայից ցածր հոսք:
Միևնույն ժամանակ սառցադաշտերը շարունակել են նահանջել՝ կորցնելով գրեթե 408 գիգատոննա սառույց, ինչը հանգեցրել է համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացման 1,1 միլիմետրով:
Նաև նվազել են ստորերկրյա ջրերի պաշարները: Կազմակերպությունում ընդգծել են ջրային անվտանգությանը սպառնացող աճող վտանգները։ Ամենամյա զեկույցի համաձայն՝ երկարատև երաշտները, ուժգին ջրհեղեղները և քաղցրահամ ջրի բնական պաշարների կրճատումն ազդում են ամբողջ աշխարհի համայնքների և տնտեսությունների վրա։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



