Ինձ պայքարից դուրս մնացած համարող ծաղրածուներին ասում եմ, որ ես այստեղ եմ․ Տոպուրիա
SPORTԽառը մարտարվեստների (MMA) թեթև քաշային կարգում UFC նախկին չեմպիոն Իլիյա Տոպուրիան հայտարարել է մենամարտերին վերադառնալու մասին։
Հունիսին Վաշինգտոնի Սպիտակ տանը տեղի ունեցած մենամարտում նա տեխնիկական նոկաուտով պարտվել էր Ջասթին Գեյջիին։
«Բժշկական հետազոտություններն ավարտվել են։ Ես վերադարձել եմ։ Այս ընթացքում իմ հասցեին զազրելի խոսքեր ասածներին և ինձ պայքարից դուրս մնացած համարող ծաղրածուներին ասում եմ, որ ես այստեղ եմ։
Հիմա տեսնենք, թե ում համարձակությունը կհերիքի։ Շնորհակալ եմ բոլորին աջակցության համար։ Հաջորդ անգամ կհետևեմ, որ ստուգեն Ջասթինի ձեռնոցները, դրանց մեջ ավելորդ բան չդնելու համար։ Շուտով կհանդիպենք»,- սոցիալական ցանցերում գրել է Տոպուրիան։
Գեյջիից կրած պարտությունն առաջինն էր Տոպուրիայի կարիերայում։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Unibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Unibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp Nairi
5
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants



