Յունիբանկը՝ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավոր
SOCIETYՅունիբանկը և Հայաստանի քառակի չեմպիոն «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբն ընդլայնել են համագործակցությունը․ Բանկը դարձել է ակումբի տիտղոսային հովանավորը։ Գործընկերությունն ուղղված է ակումբի հետագա զարգացմանը և ինչպես ազգային, այնպես էլ միջազգային ասպարեզում նոր ու նշանակալի հաջողությունների հասնելու համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը։
Սպորտի աջակցությունը Յունիբանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարևոր ուղղություններից է։ Բանկը երկար տարիներ նպաստում է Հայաստանում պրոֆեսիոնալ սպորտի զարգացմանը և իրականացնում հովանավորչական լայնածավալ ծրագիր, որն ընդգրկում է ֆուտբոլը, ֆուտզալը, ըմբշամարտը, հեծանվասպորտը։
Յունիբանկը հատկապես կարևորում է այն նախաձեռնությունները, որոնք ոչ միայն օգնում են հայ մարզիկներին հասնել բարձր արդյունքների, այլև նպաստում են երիտասարդների շրջանում սպորտի և առողջ ապրելակերպի տարածմանը։ Յունիբանկի և «Ալաշկերտ» ՖԱ-ի համագործակցությունը միավորում է ընդհանուր արժեքներ՝ զարգանալու, մշտապես առաջ շարժվելու և բարձր արդյունքների հասնելու ձգտումը։
«Ալաշկերտ» ՖԱ-ն իր 15-ամյա պատմության մեջ 4 անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն, մեկ անգամ՝ գավաթակիր, 3 անգամ՝ սուպերգավաթակիր։ «Ալաշկերտն» առաջին հայկական ակումբն է, որը խաղացել է եվրագավաթային խմբային փուլում։
Յունիբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
1
Unibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Unibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp Nairi
5
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants



