1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է
SOCIETYՌուսաստանի Թաթարստանի Նաբերեժնիե Չելնի քաղաքում 1,5-ամյա երեխայի սպանության դեպքով ձերբակալվել է նրա 24-ամյա մայրը։ Այս մասին հայտնել է Թաթարստանի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Իրավապահների տվյալներով՝ երեխայի մարմինը սեպտեմբերի 15-ին հայտնաբերվել է Ախմետշինա փողոցի բնակարաններից մեկում։ Նախնական տվյալներով՝ փոքրիկը բազմաթիվ դանակահարության վնասվածքներ է ունեցել։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ անչափահասի սպանության հատկանիշներով։
24-ամյա կինը ձերբակալվել է որպես կասկածյալ։ Քննիչները շարունակում են պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները, նշանակվել են անհրաժեշտ փորձաքննություններ։ Ուսումնասիրվում են նաև երեխայի բնակության և խնամքի պայմանները։
Past.am-ի փոխանցմամբ՝ քննությունը պատրաստվում է դատարան ներկայացնել կնոջ նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն։ Դեպքի հետ կապված վերջնական հանգամանքները դեռևս պարզվում են։
Past.am-ը հետևում է քննության հետագա ընթացքին։



