Մայլի Սայրուսը գաղտնի ամուսնացել է. ԶԼՄ-ներ
LIFEՉէին հասցրել Մայլի Սայրուսն ու Լիամ Հեմսվորթը նորից սկսել հանդիպել, նրանց արդեն հասցրել են ամուսնացնել: Զույգի ամուսնական գաղտնի արարողության մասին հայտնել են ինչ-որ լավատեղյակ աղբյուրներ, որոնք վստահ են, որ սիրեցյալները մի քանի օր առաջ միմյանց հավատարիմ լինելու երդում են տվել:
Ի դեպ, գաղտնի հարսանիքը տեղի է ունեցել դերասանի հայրենիքում՝ Ավստրալիայում՝ նրա հարազատների ներկայությամբ:
«Մայլին ու Լիամը վերջերս ընկերների մոտ խոսել են ամուսնությունից: Նրանք վստահ են եղել իրենց հանկարծակի որոշման մեջ: Հիմա նրանք միմյանց անվանում են «իմ ամուսին», «իմ կին»: Նրանց ընկերները անգամ նեղացել են, որ ներկա չեն եղել հարսանիքին»,- պատմել է զույգի հարաբերություններից տեղյակ աղբյուրը:
Պատրաստեց Past.am-ը:
1
Digital Solutions in the Foreign Exchange Market: IDBank and Rate.Trading at DigiTec 2026
2
“You Are Eligible for a Refund of a Loan Overpayment”: IDBank Warns of a New Scam
3
Unibank Awards Armenian Wrestlers with Cash Prizes and Premium Cards
4
Digital Solutions in One Ecosystem: IDBank at DigiTec 2026
5
Ucom Is the Strategic Technology Partner of the Non-Artificial CTF 2026 Cybersecurity Competition



