Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին
SOCIETYՍեպտեմբերի 18-ին՝ ժամը 20-ի սահմաններում, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խուստուփ լեռան տարածքում 2 քաղաքացի է մոլորվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ահազանգով Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատից անմիջապես դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Որոնողական աշխատանքներին մասնակցել են 14 փրկարար և Էկոպարեկային ծառայության մեկ կարգախումբ։
Բարդ տեղանքում որոնողական աշխատանքները շարունակվել են ողջ գիշեր։
Ծավալուն որոնողական աշխատանքների արդյունքում ժամը 11-ի սահմաններում Վաչագան գյուղից 6 կմ դեպի Խուստուփ տանող ճանապարհին՝ Քոլ կոչվող հանդամասին հարակից անտառում, փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



