ԱՄՆ-ն Չեխիային կոչ է արել կատարել ՆԱՏՕ-ի առջև ստանձնած պարտավորությունները պաշտպանական ծախսերի գծով
INTERNATIONAL NEWSՉեխիան դեռևս չի կատարում ՆԱՏՕ-ի սահմանած պահանջները պաշտպանության պարտադիր ծախսերի ոլորտում: «Ինտերֆաքս» գործակալությունը տեղեկացնում է, որ այդ մասին Prague Defence Summit խորհրդաժողովում հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը։
«Տխուր է տեսնել, որ Չեխիան էական հաջողություններ չի գրանցել պաշտպանական պարտավորությունների կատարման հարցում, որոնք ընդունվել են 2025 թ. Հաագայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի կողմից…. Ցավոք, Չեխիայի Հանրապետությունը ձգտում է հայտնվել դաշինքի վերջին շարքերում, երբ խոսքը պաշտպանական ծախսերի մասին է։ Նա պետք է հանձնառու լինի պաշտպանական ծախսերի ոլորտում իր խնդիրներին», – ասել է ԱՄՆ ներկայացուցիչը։
Ուիթաքերի խոսքով՝ ինքն անձամբ է համապատասխան ուղերձը փոխանցել Չեխիայի ղեկավարությանը։
Մշտական ներկայացուցիչը հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն առաջվա պես նպատակամիտված է ՆԱՏՕ-ի երկրների տարածքի պաշտպանությանը, սակայն նշել է, որ դաշինքի գծով համախոհները նույնպես պետք է մեծացնեն ջանքերը։
ՆԱՏՕ-ում ավելի վաղ մինչև 2035 թվականն ընկած ժամանակահատվածի համար նոր նպատակային ցուցանիշ էին սահմանել՝ պաշտպանությանը տարեկան հատկացնել ՀՆԱ-ի 3,5%-ը, ինչպես նաև 1,5%-ը հատկացնել պաշտպանության հետ կապված ենթակառուցվածքներին։
Սակայն Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշի կառավարությունն ընթացիկ տարվա համար ռազմական ծախսերը նվազեցրել է՝ հասցնելով ՀՆԱ-ի 1,7%-1,8%-ին, հետագայում մտադիր է օգտագործել ՀՆԱ-ի 2%-ը։ Բաբիշն ընդգծել է, որ ֆինանսները հարկավոր է ծախսել ենթակառուցվածքների և առողջապահության վրա, պաշտպանության համար մնում են սահմանափակ միջոցներ։



