Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Պարզի’ր քո ոճը fashion հորոսկոպի միջոցով

LIFE

Shabat.am-ը գրում է.

Որքան էլ նորաձևությունը թելադրի իր կանոնները, այն յուրաքանչյուր մարդու համար ինդիվիդուալ է և պահանջում է անհատական մոտեցում: Եթե չես կողմնորոշվում, թե որ ոճն է քոնը և օգնության կարիք ունես, ապա ուշադիր կարդա այս գրառումը: Հատուկ քեզ համար FashionYan-ը ներկայացնում է Fashion հորոսկոպ, որի միջոցով կարող ես պարզել՝ համապատասխանու՞մ է ընտրածդ ոճը քեզ, թե՞ ոչ, ինչպես նաև իմանալ, թե որ գույներն են քեզ առավել սազական:

ì3 ÎâåíԽՈՅ: Հորոսկոպի բոլոր նշաններից խոյերն ամենալավն են ընկալում նորաձևության նորարարությունները: Շնորհիվ իրենց ինդիվիդուալ ոճի տարբերվում են` հաճախ փողոցն ընդունելով որպես պոդիում: Այս համաստեղության տակ ծնվածներն առաջին հերթին հագուստ ընտրում են գույնով: Դա կարող է լինել կարմիրի բոլոր երանգները` բաց վարդագույնից, մուգ շականագագույնից մինչև ալ կարմիր ու բորդո: Խոյերը չեն սիրում մռայլ գույներ: Նրանք երբեք բաց չեն թողնում առիթը` ցուցադրելու համար իրենց գեղեցիկ կազմվածքը:

ՑՈՒԼ: Ցուլերը զգեստների հարցում սկզբունքային են: Քիչ լինի, բայց որակով: Նրանք հրաշալի կերպով զգում են ֆակտուրան, կտորը: Ցուլերը առաջնորդվում են ոչ թե նորաձևության վերջին տենդենցներով, այլ ì4 Òåëåöնրանով, ինչը երբեք դուրս չի գալիս նորաձևությունից: Ցուլ տղամարդիկ հիանալի ճաշակ ունեն: Նրանք երբեք սպորտային կոշիկ չեն հագնի դասական տաբատի հետ, կամ թանկարժեք կոստյումի տակից անհասկանալի կտորից վերնաշապիկ չեն կրի:Ցուլերը հագուստ ընտրելիս կենտրոնանում են մեծ նախշերով զգեստների վրա: Նրանց հետաքրքիր չեն փոքր դետալները, ժանյակները և այլն: Ցուլ կանայք նախընտրում են Վեներայի գույները` վարդագույնը, երկնագույնը, ինչպես նաև բոլոր հյութեղ գույները, իսկ տղամարդիկ` մուգ կանաչ, մուգ շագանակագույն:

ì5 ÁëèçíåöûԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ: Երկվորյակներն ունեն ամենամեծ զգեստապահարանը: Տրամադրության փոփոխության հետ մեկտեղ նրանց անհրաժեշտ է համապատասխան հագուստ: Նոր հագուստը նրանց թույլ է տալիս կերպարանափոխվել, ժամանակավորապես այլ կերպարի մեջ մտնել: Երկվորյակները գնում են պատահական հագուստ և հեշտ են այն դեն նետում: Երկվորյակների ոճը չեզոք է: Դա հիմնականում սպորտային հագուստի հավաքածու է` ջինսեր, շապիկներ, ժիլետներ: Նրանց համար գունային գամման կամ կտորի որակը կարևոր չէ, այլ թեթևությունը, առաձգականությունը:

ԽԵՑԳԵՏԻՆ: Կին խեցգետինները սիրում են փաթաթվել մեծ շարֆերի ու շալերի մեջ: Տղամարդկանց հագուստում

ì6 Ðàêհաճախ օգտագործվում են նուրբ, ռոմանտիկ գույներ , շապիկներ` ծաղկային նախշով: Նրանք չեն սիրում սպորտային ոճը: Խեցգետինների համար կարևոր է հագուստի մաքրությունը և հարմարավետությունը, այդ իսկ պատճառով նրանք նախընտրում են բնական նյութերից պատրաստված հագուստ: Կին խեղգետիններին ամենից շատ սազում են կանաչի բոլոր երանգները, սևը, շագանակագույնը:

ì7 ËåâԱՌՅՈՒԾ: Առյուծները հիանալի կերպով տիրապետում են հագուստ ընտրելու արվեստին, դրա համար էլ հասարակ շապիկը կարող է Առյուծի հագին ավելի գեղեցիկ երևալ, քան haute couture զգեստը մեկ ուրիշի հագին: Առյուծները միկան են, ովքեր հագուստ են ընտրում և’ գույնով, և’ որակով, և’ ֆակտուրայով: Նրանք սիրում են վառ, բայց ոչ ճչան գույներ: Կին Առյուծներն ընտրում են դեղին, նարնջագույն, ոսկեգույն, սպիտակ գույներն ու դրանց համադրությունները, տղամարդիկ նախընտրում են հյութեղ համադրություններ` մուգ կապույտ, բալագույն, սևի ու սպիտակի համադրություն և այլն: Առյուծները հետևում են նորաձևությանը, սակայն կրում են այն, ինչ իրենց է սազում:

ԿՈՒՅՍ: Բոլոր նորաձև առաջարկներից Կույսերն ընտրում են ամենապրակտիկը` ամեն առիթի համար: Ունենալով

ì8 Äåâàփոքր զգեստապահարան, նրանք կարողանում են միշտ նորովի ներկայանալ: Կույսերի համար կարևոր է, թե ինչպես է կարված հագուտը: Նրանք իրենց հագուստում հաճախ օգտագործում են շատ դետալներ: Կույսերին շատ են սազում ծիածանի բոլոր գույները:

ì9 ÂåñûԿՇԵՌՔ: Կշեռքները շատ ճաշակով են հագնվում: Նրանք ծայրահեղությունների հետևից չեն ընկնում, և նրանց հագուստը միշտ հարմոնիկ տպավորություն է թողնում: Կշեռքները հետևում են ոսկե միջինի կանոնին, նրանք ունեն չափի զգացողություն: Իրենց ոճը կշեռքները ձևավորում են երիտասարդ տարիքում և հավատարիմ մնում դրան հետագայում : Կշեռք կանայք սիրում են տաբատներ կրել, ինչպես նաև տղամարդու աքսեսուարներ` փողկապ, գլխարկ: Այս համաստեղության տակ ծնվածները կարողանում են գրավիչ լինել հագուստի վրա մինիմալ ծախս անելով: Կշեռքներն ընտրում են պաստելային գույներ, թանկարժեք քարերի գույներ, վարդագույնի ու երկնագույնի երանգներ:

ԿԱՐԻՃ: Նորաձևությունը կարիճների համար իրենց սեքսուալությունն ընդգծելու լավագույն միջոցն է: Կին կարիճները

ì10 Ñêîðïèîíսիրում են կիպ, կազմվածքն ընդգծող հագուստ, բոլոր տեսակի բացվածքները, կտրվածքները: Տղամարդ կարիճները երբեմն կարող են ագրեսիվ ոճ ունենալ` կրել կաշվե տաբատներ, նեղ բլուզներ և այլն: Հասուն տարիքում կարիճները ընտրում են այնպիսի հագուստ, որպեսզի թաքցնեն թերություններն ու ընդգծեն առավելությունները: Կարիճները հաճախ ձգտում են դասական ոճի: Նրանք նաև սիրում են հին հագուստը վերածել նորի ու ներկայացնել դրանք նորովի:

ì9 ÂåñûԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ: Լինել նորաձև՝ Աղեղնավորների համար նշանակում է ինտեգրվել հասարակությանը: Աղեղնավորների այն տեսակը, որը ձգտում է սիրված լինել հասարակության մեջ, գնում է թանկարժեք և բրենդային հագուստ, անկախ նրանից` սազում է այն իրեն, թե ոչ: Մյուս մասը, հակառակը, ընդհանրապես չի հետևում նորաձևությանը: Նրանք չեն ձգտում իրենց արժանիքները ցուցադրել հագուստի միջոցով: Այդպիսի Աղեղնավորները երկար ժամանակ միևնույն հագուստն են կրում և դժվար են հրաժարվում սիրելի զգեստներից: Աղեղնավորներին տիպիկ է ակումբային հագնվելաոճը: Այս համաստեղության տակ ծնված անձնաց սազական են մուգ, հագեցած գույները` մորեգույն, բորդո, մանուշակագույն:

ԱՅԾԵՂՋՈՒՐ: Այծեղջուրները սովորաբար ընտրում են այնպիսի հագուստ, որն արդեն հայտնի է ու փորձված: Փայլն

ì12 Êîçåðîãու շքեղությունը նրանց համար վուլգար է, այդ պատճառով նրանց հագուստի մեջ ոչ մի ավելորդ բան չկա: Կին Այծեղջուրները սիրում են ձեռագործ ժանյակներ, գործվածքներ: Այծեղջուրները հաճախ են հագնվում մուգ գույների մեջ` մուգ մոխրագույն, սև, կապույտ:

ì1 ÂîäîëåéՋՐՀՈՍ: Ջրհոսներին գրավում է վառ ու անսովոր ամեն բան, այդ թոում և նորաձևության մեջ: Հագուստ ընտրելիս թե’ կին, թե’ տղամարդ Ջրհոսները առաջնորդվում են ներքին զգացողությամբ: Նրանց համար հագուստը անհատականությունն ընդգծելու ևս մեկ միջոց է: Կարելի է Ջրհոսներին երկու խմբի առանձնացնել: Նրանք, ովքեր զբաղված են ստեղծագործական աշխատանքով, նախընտրում են հետևել ավանգարդ նորաձևությանը: Նրանք հակված են էպատաժային և արտահայտիչ հագուստի: Ընտրում են ծայրահեղ վառ, ճչան գույներ : Մյուս տեսակի Ջրհոսները հակված չեն հետևել նորաձևությանը Նրանք չեն ցանկանում տարբերվել հագուկապով: Ջրհոսի անհատական ոճը կարելի է բնութագրել այսպես` գունային հանգիստ գամմա` արծաթա-մոխրագույն, երկնագույն: Պետք է նշել, որ Ջրհոսները հավատարիմ են մնում իրենց ոճին:

ՁԿՆԵՐ: Հագուստի մեջ Ձկների համար կարևոր է ոչ թե արտաքին, այլ թաքնված հմայքը: Նրանց ոճը հաճախ ընկալելի

ì2 Ðûáûչէ: Շաք քիչ Ձկներ կան, ովքեր ներդաշնակ են իրենք իրենց հետ և կարողանում են հեշտությամբ ընդունել նորաձևության տենդենցները: Առօրյայում նրանք կրում են հասարակ հագուստ` միայն թե տաք ու հարմարավետ լինի:Կին Ձկներին գրավում է փայլփլուն, լույսի տակ երանգը փոխող կտորները, փափուկ մետաքսը, տրիկոտաժը և այլն: Նրանք սիրում են հագուստի երկարությունը: Ձկները հազվադեպ են ընդունում սահմանափակումներ և ամենից շատ չեն սիրում համազգեստներ: Գույների առումով նրանք նախընտրում են կապույտի, երկնագույնի, մանուշակագույնի, վարդագույնի ու կանաչի երանգները:

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan