NASA-ն Լուսնի վրա հայտնաբերել է նոր ձևավորված ռեկորդային չափերի խառնարան
CULTURENASA-ն Լուսնի մակերևույթին հայտնաբերել է Արեգակնային համակարգում հայտնի՝ ժամանակակից շրջանում ձևավորված հարվածային խառնարաններից ամենամեծը։ Հայտնագործության մասին հետազոտությունը հրապարակվել է Science Advances գիտական ամսագրում։
McGetchin անվանումը ստացած խառնարանը հայտնաբերվել է 2025 թվականին՝ Lunar Reconnaissance Orbiter միջմոլորակային կայանի միջոցով։ NASA-ի տվյալներով՝ այն ձևավորվել է 2024 թվականի գարնանը, երբ Լուսնի մակերևույթին բախվել է մոտավորապես 3–6 հարկանի շենքի չափ ունեցող աստերոիդ կամ գիսաստղ։
Խառնարանի տրամագիծը 222 մետր է, իսկ խորությունը՝ մոտ 42 մետր։ Գիտնականների մոդելների համաձայն՝ նման մասշտաբի բախումներ տեղի են ունենում միջինում մոտ 132 տարին մեկ անգամ։ Խառնարանն անվանակոչվել է գիտնական Թոմաս ՄաքԳետչինի պատվին
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



