Հորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները
INTERNATIONAL NEWSՀռոմում տեղացած հորդառատ անձրևը քաղաքի որոշ հատվածներում ջրածածկումներ և երթևեկության լուրջ խափանումներ է առաջացրել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է իտալական La Repubblica-ն։
Առավել տուժել են քաղաքի հյուսիսային շրջանները՝ Բալդուինան, Պոնտե Միլվիոն, Մոնտե Մարիոն, Պրատին և Բուֆալոտան։
Նշվում է, որ տեղումների ծավալը հասել է շուրջ 54,7 միլիմետրի, ընդ որում՝ մոտ 48 միլիմետրը տեղացել է ընդամենը կես ժամում։
Տեղատարափի հետևանքով Հռոմի տեղական ոստիկանությունը շուրջ 100 միջամտություն է իրականացրել։ Ջրածածկվել են ճանապարհներ, տապալվել են ծառեր և ճյուղեր։ Կաստելնուովո դի Պորտոյում ջուրը լցվել է մանկապարտեզ, որտեղից երեխաներն ու աշխատակիցները տեղափոխվել են անվտանգ տարածք։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



