Հաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղել
INTERNATIONAL NEWSՀաագայում ծայրահեղ աջերի բողոքի ակցիայի ընթացքում անկարգություններ և ոստիկանության հետ բախումներ են տեղի ունեցել։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Nu.nl-ը։
Հարյուրավոր մարդիկ հավաքվել էին Հաագայի «Մալիվելդ» զբոսայգում՝ մասնակցելու ծայրահեղ աջերի կազմակերպած ցույցին։ Մասնակիցները, ի թիվս այլ հարցերի, բողոքում են Նիդեռլանդների իշխանությունների վարած միգրացիոն քաղաքականության դեմ։ Նրանք հնչեցրել են ռասիստական կարգախոսներ։
Ցույցի ընթացքում ցուցարարները դիմել են բռնության, հրահրել անկարգություններ և ոստիկանների ուղղությամբ պայթուցիկներ նետել։ Դեպքի վայր է ուղարկվել ոստիկանության հատուկ ստորաբաժանում։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



