Տավուշի մարզում 20-ամյա վարորդը «Nissan Sentra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել երկաթե արգելապատնեշին, ապա՝ բետոնե պատնեշին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր
SOCIETYԵրեկ՝ սեպտեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 17։45-ի սահմաններում Նոյեմբերյան-Այրում ավտոճանապարհին, Այրում բնակավայրի վարչական տարածքում, Տավուշի մարզի բնակիչ 20-ամյա Ալեն Ա․-ն իր վարած «Nissan Sentra» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին, ապա՝ բետոնե պատնեշին և հայտնվել ձորակում։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով ուղևոր՝ Տավուշի մարզի բնակիչ 19-ամյա Նարեկ Մ․-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Նոյեմբերյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



