ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը Սիրիայում հրադադարի հաստատման շուրջ համաձայնություն են ձեռք բերել
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ն եւ Ռուսաստանը համաձայնություն են ձեռք բերել ծրագրի շուրջ, որով Սիրիայում փետրվարի 27-ից հրադադար պետք է հաստատի: ABC NEWS-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել են ամերիկյան պաշտոնատար անձինք:
Աղբյուրների համաձայն, Վաշինգտոնն ու Մոսկվան համաձայնեցրել են «ռազմական գործողությունների դադարեցման» ժամկետներն ու պայմանները: Հրադադարը բացառում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման եւ «Ջեբհաթ ան-Նուսրա» խմբավորման ճակատի ուղղությամբ հարձակումները:
Ակնկալվում է, որ այդ կապակցությամբ հայտարարություն կարվի ԱՄՆ եւ Ռուսաստանի նախագահներ Բարաք Օբամայի եւ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցից հետո:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



